Նեյմարը կարող է վերադառնալ «Սանթոս»

«Ալ-Հիլալի» եզրային հարձակվող Նեյմարը հաջորդ տարի կարող է վերադառնալ «Սանթոս»՝ ավելի լավ պատրաստվելու 2025 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է UOL-ը։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլական ակումբի նախագահը լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստի ծնողների հետ, որոնք կարող են օգնել կազմակերպել տրանսֆերը։

Այս մրցաշրջանում 32-ամյա Նեյմարը անցկացրել է 5 հանդիպում, որոնցում խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը Սաուդյան Արաբիայի ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։