Կիլիան Մբապպեի շրջապատը դժգոհ է Լուիս Էնրիկեի անհարգալից վերաբերմունքից ֆուտբոլիստի նկատմամբ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեի շրջապատում կարծում են, որ ֆրանսիական գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ, հայտնում է L’Équipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մբապպեի մերձավոր մարդիկ դժգոհ ու սխալ են հասկացել այն փաստը, որ իսպանացի մասնագետը Լիգա 1-ի 27-րդ տուրի «Մարսելի» հետ վերջին հանդիպման (0:2) 65-րդ րոպեին փոխարինել է հարձակվողին։

Բացի այդ, Ֆրանսիայի առաջնության նախորդ որոշ հանդիպումներում Մբապպեն նույնպես փոխարինվել է հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապպեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։