Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է աշխատանքի անցնել Անգլիայում։
Լրագրող Միգել Դելանիի տեղեկություններով՝ գերմանացու թեկնածությունը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը ամռանը կարող է բաժանվել Էրիկ տեն Հագից։
Հիշեցնենք, որ Նագելսմանի պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ ավարտվում է հուլիսին՝ Եվրոպայի առաջնության ավարտին։
Նշենք, որ անցյալ ամառ Նագելսմանը բանակցել է Պրեմիեր Լիգայի երկու ակումբների՝ «Չելսիի» և «Թոթենհեմի» հետ։