Երկուշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, կայացավ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ինտեր» – «Էմպոլի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է միլանցիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Սիմոնե Ինձագիի թիմը 25 հաղթանակ է տարել առաջնության առաջին 30 խաղերում՝ երկրորդ անգամն իրենց պատմության մեջ։
Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2006/07 մրցաշրջանում, երբ միլանցիները գլխավորում էր Ռոբերտո Մանչինին։
«Ինտերը» 79 միավորով շարունակում է գլխավորել Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։