«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Բրենտֆորդի» հետ ոչ-ոքիից հետո (1։1) պատասխանել է Չեմպիոնների Լիգա հայտնվելու «կարմիր սատանաների» հնարավորությունների մասին հարցին։
«Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, բայց, իհարկե, մրցաշրջանի ավարտին միավորները թանկանում են։ «Բրենտֆորդի» հետ խաղում պետք է լիներ երեքը, բայց մենք վերցրեցինք մեկը։ Մինչև մրցաշրջանի ավարտը մենք կիմանանք, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ։ Այս կետը նույնպես կարող է մեծ նշանակություն ունենալ», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով 6-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։