«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բացատրել է, թե ինչու չպետք է նայել մրցաշարային աղյուսակին առաջնության ժամանակ։
«Մրցաշարային աղյուսակին նայելը լրացուցիչ ճնշում է։ Մեր գործը ֆուտբոլ խաղալն է։ Անցեք խաղից խաղ։ Հաղթեք յուրաքանչյուր խաղում, իսկ առաջնության վերջում նայենք մրցաշարային աղյուսակին»,- Սպերցյանի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։
Նշենք, որ 21 տուրից հետո «Կրասնոդարը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ 1 միավորով զիջելով «Զենիթին»։
Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։