«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը պատմել է, թե ինչ է մտածում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի մասին։
«Ռոդրին հրեշ է։ «Մանչեսթեր Սիթիի» խաղացողների հետ Անգլիայի հավաքականի ճամբարում խոսելիս հաճախ եմ լսում, որ նրանք խոսում են այն մասին, թե ինչպես է փոխվում թիմի խաղն առանց Ռոդրիի։ Նրանք զգում են տարբերությունը, և դուք նույնպես դա տեսնում եք»,- Ռայսի խոսքերն է մեջբերում Telegraph-ը։
Ռոդրիի խաղադաշտ դուրս գալուց հետո «Մանչեսթեր Սիթին» 63 հանդիպում է անպարտելի։