Մադրիդի «Ռեալը» չի պարտվել Իսպանիայի առաջնությունում ավելի քան վեց ամիս

«Ռեալը» Լա Լիգայի 30-րդ տուրի խաղում 2։0 հաշվով հաղթեց «Ատլետիկին»։

Կառլո Անչելոտտիի թիմը Իսպանիայի առաջնությունում անպարտելի շարքը հասցրեց 24 հանդիպման՝ 18 հաղթանակ և 6 ոչ-ոքի։

Վերջին անգամ Լա Լիգայում «Ռեալը» պարտվել է ավելի քան վեց ամիս առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղում (1։3)։ Մրցաշարի ռեկորդը պատկանում է «Բարսելոնային»՝ 43 հանդիպում առանց պարտության՝ 2017 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի մայիս։