Պեպ Գվարդիոլա. «Նրանք շատ կոմպակտ էին պաշտպանվում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի խաղում «Արսենալի» հետ ոչ-ոքին (0։0)։

«Մենք վաստակեցինք մեկ միավոր։ փորձեցինք առավելագույնը, շատ պահեր չստեղծեցինք, «Արսենալը» նույնպես: Նրանք շատ կոմպակտ էին պաշտպանվում, մենք չկարողացանք գնդակը գրավել բարձր պրեսինգով, քանի որ նրանք այնտեղ էին առաջին և երկրորդ շփման ժամանակ: Նրանք ֆիզիկապես ուժեղ են և խաղում են բարձր մակարդակով։

Նրանք մի քանի պահ ունեցան, երբ մենք կորցրինք գնդակը։ Բայց խաղը շատ լարված էր, մենք սովորականի պես էինք՝ դաշտի վերջին երրորդում մի փոքր պակաս էինք, բայց հեշտ չէր։

Փորձեցինք մի փոքր ավելին ստեղծել, բայց դա հեշտ չէ։ Նրանք լավ խաղացողներ ունեն պաշտպանությունում, լավ են ճնշում՝ ֆանտաստիկ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։