«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկնաբանել է MLS հնարավոր տեղափոխության մասին լուրերը։ Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Լոս Անջելեսը»։
«Մրցաշրջանը դեռ ավարտված չէ, ուստի մեկնաբանություններ չկան: Այս մասին այլևս խոսելու ոչինչ չունեմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Telefoot-ը:
Այս մրցաշրջանում հարձակվողը «Միլանի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։