Բրազիլացի հարձակվող Նեյմարը ներկա է եղել նախորդ օրը «Սանթոս» – «Պալմեյրաս» հանդիպմանը։ Բրազիլացին այցելել է հանդերձարան, որտեղ տեղեկացրել է «Սանթոսի» խաղացողներին և անձնակազմին, որ ակումբ կվերադառնա 2025 թվականի կեսերին, երբ ավարտվի նրա գործող պայմանագիրը «Ալ-Հիլալի» հետ։ Այս մասին տեղեկացնում է UOL-ը։
Այսպիսով, Նեյմարը չի տեղափոխվի «Ինտեր Մայամի», որտեղ հանդես է գալիս իր նախկին թիմակից Լիոնել Մեսսին։
Հաղորդվում էր նաև բրազիլացու՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին։ Սակայն Նեյմարը որոշել է վերադառնալ հայրենի Բրազիլիա։
Նշենք, որ Նեյմարն այս մրցաշրջանում ընդամենը հինգ հանդիպում է անցկացրել «Ալ-Հիլալի» կազմում։ Բրազիլացին այժմ ապաքինվում է ծնկի ծանր վնասվածքից։