ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրաժարվել է բացատրել թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին «Մարսելի» հետ Լիգա 1-ի 27-րդ տուրի խաղում փոխարինելու պատճառը։
Փարիզյան թիմն արտագնա հաղթանակ տարավ 2։0 հաշվով։
«Ես մարզիչ եմ, ամեն օր որոշումներ եմ կայացնում։ Եվ դա այն է, ինչ ես պատրաստվում եմ անել մինչև ՊՍԺ-ում իմ վերջին օրը: Միշտ փորձում եմ լավագույն լուծումը գտնել թիմի համար։ Երբեմն ես կարող եմ սխալվել, բայց սա իմ ընտրությունն է»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Նշենք, որ 64-րդ րոպեին Մբապպեն, ով թիմի ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ, փոխարինվեց։