Յուլիան Նագելսմանը կարող է կրկին գլխավորել «Բավարիան»

«Բավարիայի» սպորտային տնօրեն Մաքս Էբերլը հայտնել է, որ ակումբը դիտարկում է Յուլիան Նագելսմանի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում։

«Ես գիտեմ, որ սա հետաքրքրում է ողջ հանրությանը։ Ես բավական հաճախ եմ ասել, որ մենք ուսումնասիրում ենք մեր տարբերակները: Բայց ես երբեք անուններ չեմ տվել»,- ասել է Էբերլը DPA-ին։

Նագելսմանը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի սեպտեմբերից։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հուլիսի վերջը։ Ազգային հավաքականից առաջ նա մարզել է «Բավարիան», «Լայպցիգը» և «Հոֆենհայմը»։