Հայտնի է դարձել, թե ով է վճարել Դանի Ալվեշի ազատության համար

Գրավը, որն օգնեց «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեշին դուրս գալ բանտից, տրամադրել է բրազիլական հայտնի ամսագիրը, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, հրատարակությունը ճանաչում է ստացել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ կարևոր գործիչների մասին ակնառու զեկուցումների համար: Նշվում է, որ գրավը կատարվել է Դանի Ալվեշի կյանքի մասին բացառիկ ռեպորտաժի դիմաց։ Բանակցությունները ներառում էին հարցազրույցի անցկացում վավերագրական տեսահոլովակի ձևաչափով, որը կընդգծեր նախկին բրազիլացի ֆուտբոլիստի պատմությունը։

Նախկինում ենթադրվում էր, որ ֆուտբոլիստի համար գրավը վճարել է «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, սակայն հոլանդացու գործակալը հերքել է այդ լուրերը։

Հիշեցնենք, որ Ալվեշին մեղադրանք է առաջադրվել Բարսելոնայի Sutton գիշերային ակումբում աղջկա բռնաբարության մեջ։ Հունվարի 20-ին նախկին ֆուտբոլիստը բերման է ենթարկվել։

Ավելի ուշ բրազիլացին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել է տուժողին վճարել 150 հազար եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում։