Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի խաղում «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակը (2։0)։
«Հաշվի առնելով, որ ընդմիջումից հետո շատ խաղացողներ վերադարձան իրենց հավաքականներից, հանդիպումը կարող էր բարդ լինել: Մենք շատ լավ սկսեցինք և շուտով առաջ անցանք: Պաշտպանությունում մենք կոմպակտ էինք, կազմակերպված էինք գործում և ռիսկի չէինք դիմում։ Մենք շատ ինտենսիվ խաղացինք։
Կարող էինք մի փոքր ավելի բարձր ճնշել, բայց ուժ չունեինք դա անելու, քանի որ Բելինգհեմն ու Վալվերդեն 100%-ով պատրաստ չէին։
Ռոդրիգո՞ն։ Մենք վստահ էինք, որ նա ինչ-որ բան կանի այս խաղում։ Երևի այս դիրքը նրան ավելի շատ է դուր գալիս, քան մյուսները։ Կարծում եմ, որ նա և Վինիսիուսը շատ լավ են միասին: Նա հանդիպման ամենակարևոր խաղացողն էր։
Ինչ վերաբերում է Միլիտաոյի վերադարձին, դա շատ կարևոր էր մեզ և նրա համար։ Մրցաշրջանի վերջին հատվածում մենք բոլորի կարիքն ունենք, և առաջին հերթին՝ Միլիտաոյի նման ուժեղ պաշտպանի»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։