Մարտի 31-ին «Ժիրոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Բետիսին» Լա Լիգայի 30-րդ տուրի խաղում։
«Ժիրոնայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկը, ով աչքի ընկավ 36-րդ և 65-րդ րոպեներին։
Ըստ Opta-ի՝ Դովբիկը, ով այս մրցաշրջանում Լա Լիգայում արդեն 16 գոլ է խփել, դարձել է առաջին ուկրաինացին 15+ գոլով Եվրոպայի թոփ 5 առաջնություններում։ Անդրեյ Շևչենկոյից հետո, լեգենդար ֆուտբոլիստը այդ արդյունքը գրանցել է 2005/06 մրցաշրջանում։