Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ. «Այդ լուրը ցնցեց մեզ»

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է այն մասին, թե ինչպես է թիմն արձագանքել Յուրգեն Կլոպի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին լուրերին։

«Այդ լուրը ցնցեց մեզ։ Մենք ցանկանում ենք օգնել նրան հեռանալ արժանապատիվ նոտայով, մենք ցանկանում ենք նրան մեծ հեռացում տալ։ Նա այնքան շատ բան է արել ակումբի համար»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

56-ամյա Կլոպը հայտարարել է, որ 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։ Գերմանացին ակումբը գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերից։

Անգլիայի առաջնության 29 տուրից հետո «Լիվերպուլը» 67 միավորով առաջին տեղում է։