«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպանը այլ ակումբների հետաքրքրության թիրախ է: Լրագրող Սերխի Կապդևիլայի տեղեկություններով՝ «բլաուգրանան» արդեն առաջարկներ է ստացել 19-ամյա Միքայիլ Ֆայեի տրանսֆերի վերաբերյալ։
Աղբյուրի համաձայն, «Բարսելոնայի» ղեկավարությունը դեռ չի կողմնորոշվել ֆուտբոլիստի հետ կապված ծրագրերի մասին: Հաղորդվում է, որ նոր մարզչի նշանակումից հետո կորոշվի՝ Ֆայեն նախամրցաշրջանում իրեն դրսևորելու հնարավորություն կստանա՞, թե՞ անմիջապես կվաճառվի։
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Ֆայեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», Լևերկուզենի «Բայերը» և Միլանի «Ինտերը»։