Վինիսիուս. «Մենք կհաղթենք, երբ ռասիստները լքեն մարզադաշտերը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հերթական անգամ խոսել է ֆուտբոլում ռասիզմի խնդրի մասին։

«Առաջիկա խաղին ես չեմ խաղալու: Բայց միայն շաբաթ օրը մենք ունեցանք ռասիզմի երեք բացահայտ միջադեպ Իսպանիայում:

Ես լիովին աջակցում եմ Ակունյային և Կիկե Ֆլորեսին, ինչպես նաև Զարային: Թող նրանց քաջությունը ոգեշնչի մյուսներին: Ռասիստներին պետք է գտնել, և հանդիպումները չեն կարող շարունակվել, քանի դեռ նրանք տրիբունաներում են:

Մենք միայն կհաղթենք, երբ ռասիստները լքեն մարզադաշտերը և գնան ուղիղ բանտ՝ այն տեղը, որին արժանի են»,- գրել է Վինիսիուսը սոցցանցում։

23-ամյա բրազիլացին վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտասվել էր այն բանից հետո, երբ նրան հարցրել էին ռասիզմի մասին: