Թոմաս Տուխել. «Մենք ի վիճակի ենք հաղթահարել «Արսենալի» արգելքը»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում Լոնդոնի «Արսենալի» հետ առաջիկա դիմակայության մասին։

«Մենք ի վիճակի ենք հաղթահարել «Արսենալի» արգելքը, նույնիսկ եթե այսօր դժվար է հավատալ դրան։ Կարճ ժամանակահատվածում մենք ցուցադրեցինք շատ տարբեր խաղեր»,- ասել է Տուխելը ESPN-ում:

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Լոնդոնում։