Թոմաս Տուխելը խոսել է Ջամալ Մուսիալայի վիճակի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Ջամալ Մուսիալայի վիճակի մասին։

«Մուսիալան հավաքականից վերադարձավ շատ հոգնած։ Մենք մտածում էինք նրան թողնել պահեստայինների նստարանին, բայց նա վճռական էր խաղադաշտ դուրս գալու համար: Կարծում եմ՝ նկատելի էր, որ նա ֆիզիկապես հոգնած էր»,- մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Շաբաթ օրը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում 21-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ մյունխենցիների մեկնարկային կազմում, սակայն չօգնեց խուսափել պարտությունից (0։2)։ 63-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպանը փոխարինվեց։