«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը պատասխանել է այն հարցին, թե հարձակվողներ Լյուկ դե Յոնգից և Մարտին Բրեյթվեյթից բացի ո՞ր աստղային ֆուտբոլիստներին կարող են գնել «ցլերը»։
«Սերգեյ Գալիցկինը խոսել է Հենրիխ Մխիթարյանի հետ և առաջարկեց գալ, բայց չստացվեց։ Դա մեծ տրանսֆեր կլիներ։ Հետո Հենրիխը նվաճեց Եվրագավաթը և խաղաց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում։ Նա ճիշտ որոշում կայացրեց։
Տարիների ընթացքում նրա կարիերան միայն ավելի է լավանում»,- ասել է Մուսաևը YouTube-ի «Comment.Show» ալիքի տեսանյութում։