«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է թիմի համար Ռաֆայել Լեաուի կարևորության մասին։
«Մենք օգնեցինք նրան զարգանալ, և նա պատրաստ էր սովորել: Նա այժմ շեմին է դառնալու այն մեծ չեմպիոնը, որին մենք միշտ պատկերացրել ենք: Նա կատարելագործվում է ոչ միայն վարպետության, այլև վերաբերմունքի առումով։
Իհարկե, «Միլանը» հույսը դնում է Լեաուի վրա, ինչպես ՊՍԺ-ն՝ Մբապպեի վրա: Ցանկացած թիմ փորձում է օգտվել անհատական օժտված խաղացողների որակներից: Նա ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։