«Լիվերպուլը» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ հաղթեց 300-րդ խաղում

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։ «Լիվերպուլում» կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։

Այս հաղթանակը Յուրգեն Կլոպի համար 300-րդն էր «կարմիրների» գլխավոր մարզչի պաշտոնում։

56-ամյա գերմանացին «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից։ Կլոպի գլխավորությամբ երեք հարյուր հաղթանակ է տարվել 479 խաղում։

Հայտնի է, որ Կլոպը կլքի անգլիական ակումբը 2023/24 մրցաշրջանի ավարտին։