«Չելսիի» որոշ ֆուտբոլիստներ դիմել են ակումբի ղեկավարությանը թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի պաշտոնից հեռանալու խնդրանքով, հայտնում է HITC-ը։
Ըստ աղբյուրի՝ որոշ խաղացողներ դժգոհ են թիմում 52-ամյա մասնագետի աշխատանքից։ Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում «Բարնլիի» հետ ոչ-ոքիից հետո (2:2) նրանք իրենց դիրքորոշումն են հայտնել «Չելսիի» ղեկավարությանը, որ ցանկանում են մրցաշրջանի ավարտից հետո փոխել գլխավոր մարզչին։
«Չելսին» 40 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 11-րդ տեղում է։