Ռոբերտո Դե Զերբին ցանկանում է թոփ ակումբ գլխավորել

«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին հույս ունի մրցաշրջանի ավարտից հետո գլխավորել եվրոպական մեծ ակումբ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 44-ամյա մասնագետը պատրաստ է հեռանալ «Բրայթոնից», չնայած այն հանգամանքին, որ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ իտալացուն հրավիրելով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան», «Բավարիան» և այլ ակումբներ։

Դե Զերբին «Բրայթոնը» գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից։

Նախկինում Դե Զերբին մարզել է «Շախտյորը», «Սասուոլոն», «Բենևենտոն», «Պալերմոն» և «Ֆոջիան»։