Մեյսոն Մաունթը խոսել է իր էմոցիաների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը խոսել է իր էմոցիաների մասին՝ թիմի կազմում իր դեբյուտային գոլից հետո։

«Ես խառը զգացողություններ ունեմ, բայց հպարտ եմ, որ տոնում եմ իմ առաջին գոլն այս ակումբում։ Մենք կշարունակենք աշխատել մրցաշրջանը բարձր մակարդակով ավարտելու համար։ Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Մաունթը սոցցանցում։

Նշենք, որ 25-ամյա անգլիացին գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 30-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ խաղում (1:1): 90+6-րդ րոպեին Մաունթը բացեց հաշիվը, սակայն մանկունիանցիները երեք րոպե անց բաց թողեցին հաղթանակը։