Լրագրող Պիրս Մորգանն արձագանքել է Սաուդյան Արաբիայի առաջնության 25-րդ տուրի «Ալ-Տայի» դեմ խաղում (5։1) «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկին։
«Մեծագույնը նորից է դա անում։ Նրա 64-րդ հեթ-տրիկը կարիերայում», – գրել է Մորգանը սոցցանցերում։
Այժմ 39-ամյա պորտուգալացին Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողը «Ալ-Նասրում» հանդես է գալիս նախորդ տարվա հունվարից։