Յուրգեն Կլոպի տպավորիչ ցուցանիշը «Լիվերպուլում»

Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։ Լիվերպուլում կայացած հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով։

Այս հաղթանակը Յուրգեն Կլոպի համար 300-րդն էր «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում։

56-ամյա գերմանացին «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից։ Կլոպի գլխավորությամբ երեք հարյուր հաղթանակ է տարվել 479 խաղում։