«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» հետ առաջիկա խաղից առաջ, որը կկայանա ապրիլի 9-ին, դժգոհություն է հայտնել իր թիմի խիտ խաղացանկից։
«Մենք խաղում ենք «Ասթոն Վիլայի» հետ ապրիլի 3-ին, ապա «Քրիսթալ Փելասի» հետ շաբաթ օրը՝ մարտի 6-ին: Դրանից հետո երեքշաբթի օրը կմեկնենք Մադրիդ։ «Ռեալը» ունի ինը օր պատրաստվելու համար, ինը օր: Ես սիրում եմ մտածել. «Օ՜, տվեք ինձ ևս մեկ օր, որովհետև տարբերությունն այնքան մեծ է»:
Շանս չկա»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):