Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Մադրիդի «Ռեալից»։ Այս մասին հայտնում են Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ 38-ամյա խորվաթ կիսապաշտպանը գործնականում համաձայնել է տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի»։
Հիշեցնենք, որ այժմ Մայամիում ելույթ են ունենում Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։
Մոդրիչը «Ռեալում»հանդես է գալիս 2012 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի վերջին։