Լուիս Էնրիկե. «Ես հույս ունեմ, որ Կիլիան Մբապպե կմնա ՊՍԺ-ում»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, որ շարունակում է հուսալ, որ թիմի հարձակվող Կիլիան Մբապպեն մրցաշրջանի ավարտից հետո կորոշի չհեռանալ ակումբից։

«Ես դեռ հույս ունեմ, որ Կիլիանը կփոխի իր որոշումը։ Նա դեռ ոչինչ չի հայտարարել։ Նա դեռ կարող էր փոխել իր որոշումը։ Եկեք պատկերացնենք, որ այս մրցաշրջանում մենք հաղթում ենք չորս տիտղոս, և Կիլիանը կատարում է իր ընտրությունը», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապպեն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։