Կիլիան Մբապպե. «Ցանկանում եմ գլխավոր հերոսը լինել»

Կիլիան Մբապպեն կիսվել է իր մտքերով «Մարսելի» դեմ խաղից առաջ։

«Ես ցանկանում եմ առաջիկա ամիսների գլխավոր հերոսը լինել: Ակումբում շատ ոգեշնչող բաներ են կատարվում:

«Մարսելի» դեմ խաղը շատ կարևոր է մեզ համար, երկրպագուների և նաև հանդերձարանի համար։ Սա կարևոր հատվածի սկիզբն է, մրցաշրջանի մեր վճռորոշ ամիսը»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը:

Մբապպեն պատասխանել է նաև «Մարսելի» հետ հանդիպումներում իր անձնական վիճակագրության մասին հարցին. այս ակումբի դեմ նա անցկացրել է 14 հանդիպում, որոնցում նրա թիմերը հաղթել են 12-ում և երկու անգամ ոչ-ոքի են խաղացել։