Էրլինգ Հոլանդի Իսպանիա տեղափոխվելու աշխատանքները սկսվել են

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի Իսպանիա տեղափոխվելու աշխատանքները սկսվել են։

Ինչպես հայտնում է Sport.es-ը, այս հարցում անձամբ է զբաղվում ֆուտբոլիստի հայրը՝ Ալֆ-Ինգե Հոլանդը։ Նա արդեն մի քանի ամիս է աշխատում է որդու՝ Մադրիդի «Ռեալ» կամ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխության վրա։ Այլ տարբերակներ չեն դիտարկվում։

Նշվում է, որ Ալֆա Ինգեն ավելի ջերմ հարաբերություններ ունի մադրիդյան ակումբի հետ։

Նշենք, որ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 180 միլիոն եվրո։