Քոուլ Պալմեր. «Մենք ամեն շաբաթ սպանում ենք մեզ»

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը մեկնաբանել է «Բարնլիի» հետ Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի ոչ-ոքին։

«Սա վատ է, շատ վատ։ Հատկապես, երբ պաշտպանություն են իջնում ​​տասը հոգով։ Մենք չափազանց հարմարավետ դարձանք: Նույն պատմությունը, մենք ամեն շաբաթ ինքներս մեզ ենք սպանում։ Մենք պետք է ավելի լավ խաղացողներ դառնանք։

Մեզ հետեւողականություն է պետք»,- Պալմերի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ Պալմերը դուբլի հեղինակ է դարձել։