«Բավարիան» շարունակում է գլխավոր մարզիչ փնտրել, երբ Թոմաս Տուխելը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից։
Ըստ Bild-ի՝ մյունխենցիների ցուցակում է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Նշվում է, որ եթե 51-ամյա մասնագետի թեկնածությունը հաստատվի, «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին կարող է համալրել նրա շտաբը։
Զիդանը չի մարզում 2021 թվականից։ Ռիբերին ներկայումս աշխատում է որպես մարզչի օգնական «Սալերնիտանայում»: