Անգլիական ակումբը Ռոդրիգոյին դիտարկում է որպես իր հարձակվողին փոխարինող

«Լիվերպուլը» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» 23-ամյա վինգեր Ռոդրիգո Գոեսի նկատմամբ , ում մերսիսայդցիների ղեկավարությունը երկարաժամկետ փոխարինող է տեսնում 31-ամյա վինգեր Մոհամեդ Սալահին ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լոս Բլանկոները» բրազիլացի ֆուտբոլիստից պահանջում են 100-ից 120 միլիոն եվրո գումար, իր հերթին «Լիվերպուլը» պատրաստ է առաջարկել 80 միլիոն եվրո:

Ընդգծվում է, որ հավանականություն կա, որ առաջիկա ամռանը Սալահը կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի որևէ ակումբ։ Միևնույն ժամանակ, Ռոդրիգոյի դիրքերը «Ռեալում» կարող է զգալիորեն թուլանալ այն բանից հետո, երբ Կիլիան Մբապպեն միանա «Լոս Բլանկոսին», ինչը, մեծ հավանականություն կա, որ տեղի կունենա 2024 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 100 միլիոն եվրո: