«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վարձավճարից հետո կվերադառնա ակումբ

«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Գարսիան , ով վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում», հայտնել է, որ ամռանը կվերադառնա կատալոնական ակումբ։

«Ես պայմանագիր ունեմ և 100 տոկոսով կվերադառնամ «Բարսա»: Իսկ հետո կտեսնենք։ Գիտեմ, որ «Բարսելոնայում» մրցակցություն կա, բայց գիտեմ նաև, թե ինչպիսի ֆուտբոլ կարող եմ խաղալ։ Մրցակցությունը բոլորին ավելի լավն է դարձնում»,- Գարսիայի խոսքերը մեջբերել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Գարսիան 23 տարեկան է և «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» սան է։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 24 հանդիպում է անցկացրել՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, և դարձել 2 գոլի հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր առցանց պորտալը պաշտպանի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: