«Լիվերպուլը» Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին համարում է որպես Մոհամեդ Սալահին փոխարինող

«Լիվերպուլը» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» 23-ամյա վինգեր Ռոդրիգոյի նկատմամբ, ում մոտ մերսիսայդցիների ղեկավարությունը երկարաժամկետ փոխարինող է տեսնում 31-ամյա վինգեր Մոհամեդ Սալահին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ «Ռեալը» բրազիլացի ֆուտբոլիստի համար պահանջում է 100-ից 120 միլիոն եվրո գումար, իր հերթին «Լիվերպուլը» պատրաստ է առաջարկել 80 միլիոն եվրո, ինչը հարիր չէ մադրիդյան ակումբին։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռոդրիգոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։