Յուրգեն Կլոպ. «Գրեթե նույն բանն արեցի և երբեք չեմ զղջացել դրա համար»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Լևերկուզենի «Բայերը» գլխավորող իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լևերկուզենյան ակումբից չհեռանալու մասին։

«Խաբին հիանալի աշխատանք է կատարում, և գուցե նա կարող է փրկել թիմին։ Ես հասկանում եմ նրա մնալու ցանկությունը։ Ես ամեն ինչ գիտեմ երիտասարդ մարզիչ լինելու և հաջողակ լինելու մասին։ Գրեթե նույն բանն արեցի և երբեք չեմ զղջացել դրա համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ակտիվ խոսակցություններ էին պտտվում, որ «Լիվերպուլի» ղեկավարությունը Ալոնսոյին տեսնում է որպես գերմանացի մարզչի փոխարինող։