Խորեն Բայրամյանն իր 200-րդ հանդիպումն անցկացրեց «Ռոստովի» կազմում

Մարտի 29-ին «Դինամոն» Մոսկվայում հյուրընկալեց «Ռոստովին» ՌՊԼ-ի 22-րդ տուրի խաղում։ Հանդիպումն ավարտվեց հյուրեի հաղթանակով 4։1 հաշվով։

«Ռոստովի» մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ Հանդիպումը 32-ամյաֆուտբոլիստի համար 200-րդն էր «Ռոստովի» կազմում: Այդ խաղում Բայրամյանը խաղի 57-րդ րոպեին գոլային փոխանցումով աչքի ընկավ։

Նախորդ 199 խաղում Բայրամյանը դարձել է 11 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։