Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դին Հասենը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս մայրաքաղաքի «Ռոմայում», Անգլիայի առաջնություն տեղափոխվելու հնարավորություն ունի։ Այս մասին հաղորդվում է Tribal Football պորտալի էջերում։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»: «Ռոման» իր հերթին կցանկանար պահել Հասենին, սակայն պատրաստ չէ վճարել նրա տրանսֆերի համար պահանջված 40 միլիոն եվրոն։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը Ա Սերիայում անցկացրել է 11 հանդիպում, պաշտպանը խփել է 2 գնդակ և ստացել 4 դեղին քարտ։