Սեսկ Ֆաբրեգասը նշել է, որ Վիրջիլ վան Դեյքը կարող է նվաճել «Ոսկե Գնդակը»

Լոնդոնի «Արսենալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի մասին իր մտքերով:

«Վան Դեյքը կարող է նվաճել «Ոսկե Գնդակը»։ Նա «Լիվերպուլում» ցույց է տալիս առաջնորդի որակներ: Իր խելացիության շնորհիվ Վիրջիլը կարողանում է վերահսկել հանդիպման յուրաքանչյուր պահը։

Օրինակ՝ Հոլանդի հետ դիմակայության ժամանակ անհրաժեշտ է մեծ անհատականություն և ֆուտբոլային խելք»,- իսպանացու խոսքերն է փոխանցում BR Sport-ը։

Այս մրցաշրջանում հոլանդացի պաշտպանը մասնակցել է Լիվերպուլի 36 հանդիպման։ Վան Դեյքը խփել է 4 գոլ և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ: