Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում է իր հետ տանել «դեղագործների» եզրային պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին, եթե նա մեկնի Մյունխենի «Բավարիա»։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Սանտի Ունան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիվերպուլն» այլեւս չի դիտարկում Ալոնսոյին նշանակելու տարբերակը։ Սպասվում է, որ «Բավարիան» այժմ կդառնա իսպանացի մարզչի գլխավոր հավակնորդը։ Ընթացիկ մրցաշրջանում Ֆրիմպոնգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: