IDBank Պրեմիեր Լիգա. «Ալաշկերտը» տանն ուժեղ գտնվեց «Արարատից» (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Արարատին»։

Վահե Գևորգյանի սաները կարողացան նվազագույն գոլի տարբերությամբ հաղթել երևանյան ակումբին (2:1):

Առաջին կեսում «Ալաշկերտը» 2 գոլի առավելություն ուներ։ Խաղի 27-րդ և 39-րդ րոպեներին աչքի ընկավ Գուստավո Մարմենտինին։

«Արարատի» միակ գոլը 70-րդ րոպեին հեղինակեց Ռամսես Դոնֆաքը։

Այս խաղից հետո «Ալաշկերտը» 38 միավորով 5-րդն է, «Արարատը»՝ 33 միավորով 6-րդը։