Արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադան, ով ներկայումս հանդես է գալիս MLS-ում` «Ատլանտա Յունայթեդում», կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Ըստ Tribal Football-ի լրագրողների՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»: Ալմադայի պայմանագրում ներառված գնման տարբերակը կազմում է 27 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ կիսապաշտպանով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։
MLS-ի կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանում Ալմադան 3 հանդիպում է անցկացրել, որոնցում 1 գոլի հեղինակ է դարձել 11 մետրանոցից։ 22-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Ատլանտայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի վերջը: