«Բավարիան» բանակցությունների մեջ է սկսել գերմանացի մարզչի հետ

Խաբի Ալոնսոն հայտարարել է հաջորդ մրցաշրջանում Լևերկուզենի «Բայերում» մնալու իր որոշման մասին։ «Բավարիան» չէր թաքցնում իսպանացուն մարզչական պաշտոնին նշանակելու ցանկությունը, սակայն այժմ Բունդեսլիգայի գրանդը ստիպված կլինի անցնել այլ թեկնածուների։

Ինչպես հաղորդում է Bild-ը, «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլն արդեն կապ է հաստատել Յուլիան Նագելսմանի ներկայացուցիչների հետ։ Երիտասարդ մասնագետը կարող է վերադառնալ մյունխենյան ակումբ, որտեղից հեռացվել էր մեկ տարի առաջ։

Այն ժամանակվա ղեկավարները՝ Օլիվեր Կանն ու Հասան Սալիհամիջիչը, այժմ այլևս «Բավարիայում» չեն, ինչը կարող է կարևոր գործոն լինել:

Յուլիան Նագելսմանը այժմ աշխատում է Գերմանիայի հավաքականի հետ։