Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Պաուլո Յագոն կարող է հեռանալ մադրիդյան ակումբից։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» 16-ամյա ֆուտբոլիստ Յագոն հիասթափված է ակումբում իր վերաբերմունքից և դիտարկում է կարիերան շարունակելու այլ տարբերակներ։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Իսպանիայի ակումբները:
Յագոն Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմում է 2023 թվականի հուլիսից։ Նա ոչ մի խաղ չի անցկացրել ոչ հիմնական կազմում, ոչ էլ պահեստայինների կազմում։ Բացի այդ, այս մրցաշրջանում նա Ալվարո Արբելոայի գլխավորությամբ ոչ միշտ է ընդգրկվել մինչեւ 19 տարեկանների թիմում։
Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Պաուլո Յագոն Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրել է 8 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ։