Լավ լուր «Բարսելոնայի» երկրպագուների համար: Սպասվում է, որ թիմի երկու կարևոր ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպաններ Ֆրենկի դե Յոնգը և Պեդրին, պատրաստ կլինեն խաղալ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ առաջին խաղում:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն իր էջերում, «Բարսելոնայի» բժիշկները կարծում են, որ Դե Յոնգը և Պեդրին ժամանակին կվերականգնվեն Փարիզում կայանալիք հանդիպմանը։ Պեդրին արդեն վերսկսել է անհատական մարզումները, իսկ Դե Յոնգը շուտով կսկսի անհատական մարզումները։
Ավելացնենք, որ Չեմպիոնների Լիգայի ՊՍԺ – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա չորեքշաբթի օրը՝ ապրիլի 10-ին։ Պատասխան խաղը կկայանա Իսպանիայում ապրիլի 16-ին։