Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարող է մնալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցիալական ցանցերում, իսպանացի մասնագետը, ամենայն հավանականությամբ, կշարունակի աշխատել թիմի հետ մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորում է 2022 թվականից։ Գերմանիայի առաջնության այս մրցաշրջանի 26 տուրից հետո «Բայերը» իսպանացի մասնագետի գլխավորությամբ 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բավարիան» երկրորդ տեղում է։ Մյունխենյան ակումբն ունի 60 միավոր։